21.09.2013|
18:59
Այս օրերին, Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձին ընդառաջ, հասարակությունն ու մեդիան սկսել են տիրաժավորել կարծիքների, խորհրդածությունների ու կարծրատիպերի մի ահռելի խմբաքանակ: Այստեղ իրավացիորեն կամ հուզականորեն հանդիպում ենք ամենատարբեր բնորոշումների, հարթակներում հայրենասիրական կամ կոսմոպոլիտ խանդավառությամբ կուրծք են ծեծում բազում «հերոսներ», որոնց ժամանակը, «տեղեկագրքի» հանգույն, կոխոտել էր պատմության արխիվը: